Показаны сообщения с ярлыком Ճառ սիրո մասին. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ճառ սիրո մասին. Показать все сообщения

среда, 20 апреля 2011 г.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԼՈՒԶ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՃԱՌԸ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ



Ընթերցվում է Ավագ Հինգշաբթի օրը` Ոտնլվայի արարողության ժամանակ:

Աստված սեր է, ասում է Որոտման որդին, Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննեսը. և (նա) ով սիրո մեջ է բնակվում, Աստծո մեջ է բնակվում և Աստված` նրա մեջ: Եվ արդ, եղբայրներ սիրո (մասին) այս ճառը լսեք և մտքներումդ պահեք: Ամեն ոք, ով Աստծուն է սիրում` նաև իր եղբորն է սիրում, որովհետև առ Աստված ունեցած սերը եղբոր հանդեպ ունեցած սիրով է երևում: Որովհետև եղբորը, ում մարդը տեսնում է և չի սիրում, ապա Աստծուն, որ չի տեսնում ինչպե՞ս պիտի կարողանա սիրել: Այսպես Աստծուն սիրողներ կճանաչվենք, երբ մեր եղբորը հոգևոր սիրով սիրենք և ոչ թե մարմնավոր, որովհետև այլ է հոգևոր սերը և այլ` մարմնավոր, որի մասին, առաջ անցնելով ասեմ, պետք է խոսենք, ավելի ուշ, իր տեղում: Բայց արդ, ամեն ոք, ով սիրում է ճանաչվում է Աստծուց և ինքը ճանաչում է Աստծուն և ամեն ոք, որ իր եղբորը ցավակցաբար չի սիրում` օտար է Աստծո համար, և չի կարող աստվածային շնորհներ ընդունել: Ամեն ոք, ով իր եղբորը սուրբ սրտով է սիրում, Աստծո համար բնակարան է լինում և Աստված նրա մեջ է բնակվում: Որովհետև Ինքը` Տերը, սիրեց մեզ և Ճշմարտության Հոգին ուղարկեց մեր մեջ բնակվելու, որպեսզի մեր իմանալի հոգիներն Աստծո անիմանալի Հոգու հետ սիրով կապակցվեն: Եվ ինչպես Նա սիրեց մեզ, նույնպես և մեր մեջ է կամենում միմյանց