Показаны сообщения с ярлыком Օրհնած յուղ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Օրհնած յուղ. Показать все сообщения

среда, 20 апреля 2011 г.

ԱՂՈԹՔ ՅՈՒՂԻ ԵՎ ՋՐԻ ՎՐԱ

Ընթերցվում է Ավագ Հինգշաբթի օրը` Ոտնլվայի արարողության ժամանակ:  


Մեր Տեր Հիսուս Քրիստոս` սքանչելագործ Աստված, հզոր և փառավորված, անիմանալի, վերացած ու բարձրացած` քան բոլոր փառքերը, Դո՛ւ, որ նստում ես քերովբեական կառքիդ մեջ և վերնային սրբասաց սերովբեների կողմից դավանվում ես որպես մեկը Սուրբ Երրորդությունից, որի համար Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ, սոսկալի ձայնով երեքսրբյան փառաբանություն են մատուցում իրենց հրեղեն բերաններով` սարսափելով Քո աստվածության Աթոռի առջև, ասելով` լի է ողջ երկիրը Քո փառքովԴո՛ւ, Տեր, տեղի տալով Քո մարդասիրությանը, չկարողացար անտեսել Քո արարածներին` հողից ստեղծվածներին, այլ բարեհաճեցիր նաև մեր բնությունից փառավորվել` մեր հողեղեն ու ստորակա բնությունը խառնելով վերնական, հոգեղեն ու հրեղեն աննյութական բնության հետ. աշխարհ եկար Հոր և Սուրբ Հոգու կամքով, ծառայի կերպարանք ստացար սուրբ և անարատ կույս Մարիամից, և Հոր ճշմարիտ խոսքդ` անեղծ ու անապական, նոր ու անճառելի խառնումով մարմնանալով և կատարելով բոլոր ստվերատիպ օրենքները, եղար օրենքի ու մարգարեների լրում` ճշմարիտ օրենսդիր, իմ Աստված Հիսուս ՔրիստոսԵվ ամեն ինչի ավարտին եկար խորհրդի վերնատուն, կատարեցիր նաև սա` նոր փրկագործության մովսիսադիր, ստվերատիպ, գառնազեն խորհուրդը, որը նախ Եգիպտոսում պատկերվեց. և արդ, Դու Ինքնին սուրբ քահանայապետդ` խորհուրդի կատարողն ու Աստծո գառը, որ վերցնում ես աշխարհի մեղքը, մեկ անգամվա պատարագով սիրով հատեցիր Քո մարմինը` բաշխելով Քո ընտրյալ աշակերտներին. և նրանց հրամայեցիր մեզ համար եղած Քո կամավոր չարչարանքներն ու մահը պատմել մինչև Քո մյուս անգամվա երկրորդ ու փառավոր գալուստըԲայց նախքան այս բոլորը, անճառելի խոնարհությամբ մեկ կողմ դնելով հանդերձները, դաստառակով զգեստավորվեցիր` Դո՛ւ, որ լույսը հագած ունես որպես վերարկու. և Դո՛ւ, Ում ծնրադրում են երկնավորներն ու երկրավորները, հողեղեն ոտքերը լվանալու նպատակով տնօրինական մարդեղությամբ խոնարհվելով աշակերտների ծնկների առջև և մասնավորապես սուրբ ավազանի խորհուրդը պատկերելով, միայն ոտքերը լվանալով ճանաչեցնել տվեցիր. իսկ  կատարյալ խոնարհությունդ հայտնապես ուսուցանեցիր ու ավանդեցիր` ասելով, թե` մի օրինակ տվեցի ձեզ, որպեսզի ինչպես որ ես ձեզ արեցի, դուք էլ միմյանց անեքԵվ արդ, բարերար Տեր, մենք` Քո մեղավոր ծառաներն ու  Քո արոտի հոտը, սուրբ առաքյալների միջոցով մեզ ավանդված Քո աստվածային օրենսդրության համաձայն սուրբ եկեղեցու գավիթում հավաքվածներս, աղաչում ենք Քեզ, արքունական աթոռից ուղարկիր Քո էակից և Քո ծնողին փառակից Սուրբ Հոգուդ, որպեսզի գալով հանգչի մեր հավաքատեղիում և սրբի այս ջուրը` մեր մեղքերի թեթևության և ամեն տեսակի բարի ճանապարհների ընթացքի համար, որպեսզի սրանով զորացնելով մեր գարշապարները, խաչով զգեստավորված` անխափան ընթանանք Քո պատվիրանների հավիտենական ճանապարհով և արժանի լինենք հասնելու սրբերի ժառանգության բաժնին` լույսի մեջ, և գոհանալով փառավորենք ամենասուրբ Երրորդությունդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ