пятница, 29 апреля 2011 г.

ՆՈՐ ԿԻՐԱԿԻ ԿԱՄ ԿՐԿՆԱԶԱՏԻԿ



Երկրորդ կիրակի:

Յիսուս եկաւ փակ դռներով,
 կանգնեց մէջտեղ ու ասաց՝
 խաղաղութի՜ւն ձեզ։
(Հովհ. Ի 26)
Այս օրն երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր է այս տոնը, և չքնաղ՝ նրա խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների և անցյալը հնացնելով, ինքը պատճառ է դառնում գալիքի: Նոր է կոչվում և գարունը, քանզի ընդհատում է ձմեռը և սկսում արարածների նորոգությունը, որի ժամանակ ծառերը մեռած կերպարանքից վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի չորս եղանակների բերումով նորոգվում է. գարնանը ծնվում է, ամռանն աճում և կատարելության հասնում, աշնանը ծերանում և ձմռանը մահանում հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար, որով և մեր հարության խորհուրդն է նկարագրվում: Եթե գարնանը բնությունը նորանում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնումԱյսօր Տերը սկիզբն է դնում նոր արարածների, որոնց համար չկան փոփոխություններ, որի պատճառով էլ այս օրը կոչվում է Նոր կիրակի: Առաջին օրենքի քահանայությունը փոփոխվում էր, և մարդը քահանայությունը մարդուց էր առնում, քանի որ մահն արգելք էր լինում, որ նրանք տևապես մնան քահանա: Եվ սրանք եղան Քրիստոսի հավիտենական քահանայության օրինակները, Ով երկնքում՝ Հոր աջ կողմում միշտ կա առանց հնանալու: Քանզի Տերը չի մահանում, և մահը Նրա վրա չի տիրում, այդ պատճառով էլ այլ Քահանայապետի կարոտ չենք: Նույնպես և այս օրը նոր է կոչվում, քանզի չկա այլ ժամանակ, որը սրան հնացնի, և սրանով է սկսվում նոր արարչությունըԵվ ինչպես սա ութերորդ օրն է Նոր Ադամի հարությունից հետո, նույնպես և այս օրն ութերորդ դարի պատկերն է հին Ադամի ստեղծումից հետո և սրանով է ցույց տրվում հանդերձյալ ատյանը, որը կա անքակտելիորեն: Սրա համար է ասում Սողոմոնը. «Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ» (Ժող. ԺԱ 2): Այսօր Նոր կիրակի է կոչվում, քանզի լինելու է նոր երկիր ու նոր երկինք, և մի օր է լինելու առանց երեկոյի, որը մեկ այլ օրով չի փոխարինվելուԱրդ՝ գիշերը ճրագի կարիք ենք ունենում, և առավոտը գիշերն ընդհատելով դառնում է արեգակի կարապետը, իսկ առավոտյան աքլորականչը, որը մեզ արթնացնում է, զգաստության միջնորդն է: Այսպես և առաջին ժամանակներում տիրում էր կռապաշտության խավարը, որին մարգարեները գիշեր էին անվանում, և Աստված այդ գիշերը լուսավորելու համար տվեց Օրենքն որպես ճրագ: Իսկ հավիտենական Արդարության գալստյամբ, Հովհաննեսը մարդկանց արթնացնելով ու զգաստության բերելով եղավ որպես առավոտյան աքլորականչը՝ ըստ իր խոսքի. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցե՛ք Տիրոջ ճանապարհը» (Հովհ. Ա 23): Արդ՝ Տիրոջ գալստյամբ վերացավ կռապաշտության գիշերը, և ծագեց խաղաղության առավոտը, որով Լույսը թագավորեց իսպառ հալածելով խավարը, և Տերը մեծամեծ նշաններով գործեց միջօրյա փրկությունը և փրկվածներին օրհնության հրավիրեց՝ ասելով. «Օրհնեցեք Տիրոջը նոր օրհնությամբ» (Սաղմ. ԼԲ 3):

Թովմասի հաստատումը


Ապա Թովմասին ասաց.
 «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը.
 եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ.
 անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»։
 (ՀովհԻ 27)
Թովմասի առաքյալի հաստատումը հավատի մեջ:

Երբ Տերը մեծ զորությամբ և սքանչելի նշաններով մեռելներից հարություն առավ, այցելեց սուրբ առաքյալներին և հաստատեց նրանց (տե՛ս Հովհ. Ի 19): Տերը փակ դռներով մտավ Վերնատուն՝ աշակերտների մոտ, որպեսզի նրանց ցույց տա, որ ծնվելիս չխախտեց Իր մոր կուսությունը, և աշակերտները չչարչարվեն քննել, թե ինչպես ծնվեց, քանզի ծննդյան հանգամանքներին անտեղյակ էին: Տերն ելավ արգանդից սքանչելի կերպով, առանց քննության, և մտավ Վերնատուն զարմանալի կերպով, առանց մեկնության: Մարդկային մարմնով ելավ Կույսի արգանդից առանց կուսությունը լուծարելու, և նույն մարմնով մտավ գերեզման ու նույն մարմնով ելավ կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, այնուհետև նույն մարմնով մտավ Վերնատուն փակ դռներով, առանց դռները բացելու: Եվ ինչ-որ ոգի չմտավ փակ դռներով, այլ թանձր մարմին: Տերը տվեց Իր ձեռքերն առաքյալներին շոշափելու, որպեսզի չերկմտեն խաչելության համար և նրանցում հաստատվի աստվածգիտության հավատըՆրանցից մեկը՝ Թովմասն այդ օրն այնտեղ չէր, և դա եղավ Աստծու Որդու իմաստությամբ: Քանզի եթե Թովմասն այնտեղ լիներ, ապա այսօր, ևս մեկ անգամ, չէր գա Տերը Վերնատուն: Երբ Թովմասն եկավ, աշակերտները նրան ասացին, որ տեսան Տիրոջը, իսկ Թովմասն ասաց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ. Ի 25): Եվ հաջորդ կիրակի օրը, երբ առաքյալները ժողովվել էին Վերնատանը, և Թովմասն էլ նրանց հետ էր, եկավ Տերը, կատարեց Իր սիրելիների խնդրանքները և հաստատեց Եկեղեցու հավատը: Տերը կանչեց Թովմասին և ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ Իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Եվ Թովմասը պատասխանեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ», որին Քրիստոս պատասխանեց. «Որովհետև դու Ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. Ի 29):
Այսօր Տերը կրկին որսում է Թովմասին ուռկանով, լինելու համար առաքյալների թվում և ուրախացնում տրտմածներին, զորացնում երկչոտներին ու հաստատում մոլորվածներին: Ինչպես Հակոբ նահապետը Հովսեփի երկու որդիներին կարգեց իր որդիների թվում և դրանով իր որդիների թիվը դարձրեց խորհրդավոր տասներկու, նույնպես և Տերը կամենալով առաքյալների թիվը դարձնել խորհրդավոր տասներկու, Իր Եկեղեցու ուռկանով որսաց Թովմասին ու Մատաթիային (տե՛ս Գործք Ա 26), որոնց համար օրինակ եղան Եղեմի տասներկու աղբյուրները (տե՛ս Ելք ԺԵ 27), և տասներկու անմշակ քարերից կառուցված Մովսեսի սեղանը (տե՛ս Ելք ԻԴ 4): Տերն երկնային իմաստությամբ աշխարհի հիմարներին ընտրեց, ամաչեցնելով աշխարհի իմաստուններին՝ դպիրներին, փարիսեցիներին և հեթանոս իմաստասերներինԵվ ինչպես ութերորդ օրն ըստ օրենքի թլփատում են մանուկներին, Քրիստոս ութերորդ օրը թլփատեց Թովմասի թերհավատությունը, որպես ավելորդություն՝ ասելով. «Անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»:

Նյութը վերցված է Արամ Դիլանյանի <<Տերունի տոներ>> գրքից: 

среда, 20 апреля 2011 г.

ՍՈՒՐԲ ԲԱՐՍԵՂԻ ԽՈՍՔԸ


Ընթերցվում է Ավագ Հինգշաբթի օրը` Սուրբ Հաղորդությունից առաջ:

Լսեք ինձ, իմ սիրելի որդիներ, և ես աննախանձաբար Տիրոջ երկյուղը կուսուցանեմ ձեզ` իբրև հարազատ որդիներ. որովհետև պարտականություն է դրված ինձ վրա, և վայ է ինձ, եթե ձեզ հանապազօր չավետարանեմ, որպեսզի թերևս կարողանամ ճանաչել տալ ձեզ, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին ու կատարյալը:
Որովհետև Եզեկիել մարգարեն Աստծո խոսքով հանապազ զարհուրեցնում է ինձ` քահանաների վերաբերյալ այսպես ասելով. «Մարդու որդի, քեզ այդ ժողովրդի վրա տեսուչ եմ նշանակել. եթե տեսնես, որ սուրը գալիս ու վրա է հասնում, և փողով չազդարարես, և նրանք չզգուշանան, և սուրը գալով որևէ մեկին անպատրաստ գտնի, նա կմահանա իր անօրենության մեջ, և նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ»:
Արդ, սուրը գեհենի սպառնալիքն է, իսկ փողը` Աստծո պատվիրանը, որն այսօր զեկուցում եմ ձեզ բեմի (խորանի) վրա: Ես, ով եղբայրներ, ձեզ նման մարդ եմ և առավել ևս ծանրաբեռնված եմ մեղքերով, բայց քանի որ ձեզ տեսուչ ու խրատող կարգվեցի, ուստի արտասուքներով և սրտի բազում հառաչանքով` սիրով ձեզ եմ ներկայացնում Աստծուն հաճելի բաները:
Ոչ թե ինչ-որ նորաձայն մտացածին խոսքերով ձեզ վտարանդի դարձնելով, քանզի ես ստուգապես հաշիվ եմ տալու ձեզ համար կենդանի Աստծո առջև. որի պատճառով սուրբ հայրերի վաղուց անտի դրոշմված կանոնը դյուրալուր խոսքերով ձեզ եմ մատուցում. բայց նախ սա իմացեք, որ քահանայության պատիվը չվստահվեց հրեշտակներին, քանզի անմեղ են, այլ` մարդկանց. որպեսզի ինչպես որ մենք ենք մեղանչում և հույս ենք դնում Քրիստոսից թողության վրա, նույնպես և ձեզ տանք թողության ու ապաշխարության հույսը: