среда, 20 апреля 2011 г.

ՍՈՒՐԲ ԲԱՐՍԵՂԻ ԽՈՍՔԸ


Ընթերցվում է Ավագ Հինգշաբթի օրը` Սուրբ Հաղորդությունից առաջ:

Լսեք ինձ, իմ սիրելի որդիներ, և ես աննախանձաբար Տիրոջ երկյուղը կուսուցանեմ ձեզ` իբրև հարազատ որդիներ. որովհետև պարտականություն է դրված ինձ վրա, և վայ է ինձ, եթե ձեզ հանապազօր չավետարանեմ, որպեսզի թերևս կարողանամ ճանաչել տալ ձեզ, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին ու կատարյալը:
Որովհետև Եզեկիել մարգարեն Աստծո խոսքով հանապազ զարհուրեցնում է ինձ` քահանաների վերաբերյալ այսպես ասելով. «Մարդու որդի, քեզ այդ ժողովրդի վրա տեսուչ եմ նշանակել. եթե տեսնես, որ սուրը գալիս ու վրա է հասնում, և փողով չազդարարես, և նրանք չզգուշանան, և սուրը գալով որևէ մեկին անպատրաստ գտնի, նա կմահանա իր անօրենության մեջ, և նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ»:
Արդ, սուրը գեհենի սպառնալիքն է, իսկ փողը` Աստծո պատվիրանը, որն այսօր զեկուցում եմ ձեզ բեմի (խորանի) վրա: Ես, ով եղբայրներ, ձեզ նման մարդ եմ և առավել ևս ծանրաբեռնված եմ մեղքերով, բայց քանի որ ձեզ տեսուչ ու խրատող կարգվեցի, ուստի արտասուքներով և սրտի բազում հառաչանքով` սիրով ձեզ եմ ներկայացնում Աստծուն հաճելի բաները:
Ոչ թե ինչ-որ նորաձայն մտացածին խոսքերով ձեզ վտարանդի դարձնելով, քանզի ես ստուգապես հաշիվ եմ տալու ձեզ համար կենդանի Աստծո առջև. որի պատճառով սուրբ հայրերի վաղուց անտի դրոշմված կանոնը դյուրալուր խոսքերով ձեզ եմ մատուցում. բայց նախ սա իմացեք, որ քահանայության պատիվը չվստահվեց հրեշտակներին, քանզի անմեղ են, այլ` մարդկանց. որպեսզի ինչպես որ մենք ենք մեղանչում և հույս ենք դնում Քրիստոսից թողության վրա, նույնպես և ձեզ տանք թողության ու ապաշխարության հույսը:

Եվ արդ, աղաչում եմ ձեզ բոլորիդ` համբերությամբ լսել ինձԱհա բացվում է երկինքը, և Քրիստոս իջնելով բազմում է սուրբ սեղանի վրա. և երկնքի ողջ զորքերն աներևութապես երկրի վրա են ծավալվում` սպասավորելու Աստծո Որդուն, և բոլորվում են սեղանի շուրջ. և Սուրբ Հոգին առատապես շնորհներ է բաշխում սրբությամբ մերձեցողներինԱրդ, դուք, իմ եղբայրներ, բազում զգուշությամբ ու երկյուղով ձեր սրտերում դրեք հետևյալը` չնկատել միայն տեսանելի հացն ու գինին, այլ այն մեծ խորհուրդը, որ ծածկված է մարմնավոր աչքի տեսությունից, որ միայն հոգու աչքով է երևում նրանց, ովքեր սրբությամբ փնտրում են այն. որից ճաշակելով ուրախանում են աստվածային ցնծությամբ, որովհետև Աստված այն կարող է վերածել հում մսի և արյան, ինչպես եղավ սրբերից մեկի հետՍակայն քանի որ զգայուններս չենք կարող տանել հում միսն ու արյունը, այդ պատճառով Աստված հացով ու գինով տպավորեց. սակայն մի նայեք որպես հացի, և ոչ էլ որպես գինի նկատեք, քանզի սա է Աստծո Որդու ճշմարիտ Մարմինն ու Արյունը. որևէ մեկն արհամարհանքով, սովորական ընդունելությամբ թող չմերձենա որպես մի ինչ-որ կերակրի, որովհետև մեղավորներին այրող ու սպառող կիզիչ հուր է, ուստի նախ ապաշխարության միջոցով պետք է սրբվել մեղքերից, որպեսզի մեղքերի բազմությամբ չկիզվենք հրի մեջ. որովհետև սպառվում են հոգիները նրանց, ովքեր նախապես չեն բաժանվում մեղքերից, այլ բևեռված են մնում նրանց վրաԵվ դարձյալ թող ոչ ոք անհույս կերպով չհեռանա և սնոտի երկյուղ առաջ չբերի, որովհետև դա երկյուղ չէ, այլ արհամարհանք, քանզի սա է երկնքի արքայության դուռն ու նույն ինքը արքայությունը, որ է Քրիստոս` Աստծո Որդին և մեր Աստվածը.  և սրբությամբ մերձեցողներին գրանցում է որպես երկնավոր Հոր անջնջելի որդեգիրներԱյլ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր հարազատ որդի իր մեջ հոր կերպարանքի նմանությունն է կրում. և դու, երբ ասում ես` «Հայր մեր, որ երկնքում ես», և խնդրանք ես մատուցում, պետք է նույն նմանությունը քո մեջ ունենաս, որպեսզի լսելի լինի. ապա եթե չունենաս բարերար ու մարդասեր երկնավոր Հոր նմանությունը, Նա չի լսի քեզ և չի խոնարհվի դեպի քո աղաչանքները, այլ քեզ կլսի նա, որի գործի կերպարանքն ունես, և որն անդունդներում էԱրդ, այս լսելով, ձեր անձերից ի բաց փարատեցեք չարությունն ու ամեն տեսակի խարդախությունը, յուրաքանչյուրդ ի սրտե ներեք ձեր եղբոր հանցանքներն ու ամեն տեսակի անհամաձայնություն, որ ունեք միմյանց հետ, որպեսզի և դուք, թողություն գտնելով երկնավոր Հորից, արժանի լինեք այս զենմանըՁեզանից ամենքդ ի բաց մերժեցեք անհավատությունը, արատավոր խիղճն ու թերահավատությունըՍրբեցեք ձեզանից նախանձը, նենգությունը, չարությունը, կեղծավորությունը, հպարտությունը, ամբարտավանությունը, սնապարծությունը, մարդահաճությունը, հակառակությունը, ոխը, վաշխառությունը, տոկոսատվությունը և բոլոր չարիքների արմատ արծաթասիրությունը, ագահությունը, այլև կանացի դյութանքներն ու կախարդիչ հրապույրները և ամեն տեսակի չարախոսությունները, թշնամությունը, ցանկության ցավերը, մանավանդ սրբեցեք ձեր բերանից տգեղ ու տխեղծ հայհոյիչ խոսքերը, որով միմյանց եք նախատում, նաև անօրեն կռապաշտությունը և անկարգ ու անառակ մոլորությունը, որոնց հիշելն ապականում ու գարշեցնում է նախ իր, ապա` լսողների միտքը, քանզի դատաստանի օրը որդնալից են լինելու գարշելի բերանները նրանց, ովքեր չեն բաժանվում դրանցից. որովհետև Տերն ասաց, թե նա, ով իր եղբորը հիմար է անվանում, դատապարտվելու է գեհենի հրին. արդ, պետք է մեզանից արմատախիլ անել այդպիսի չարիքները. թող ոչ ոք չլինի շուն, պոռնիկ, արվագետ, գող, հափշտակող, ցանկասեր, որովայնամոլ, հարբեցող, չարակամ, կռվարար, սպանող, խռովարար, բարկացող, անողորմ, բանսարկու, պիղծ, թշնամացող, երդմնազանց, ուխտադրուժ, անօրեն, անիրավ, բամբասող և ուրիշ մեղքերով ծանրաբեռնված. որովհետև կան մեղքեր, որ մահվան հավասար են, որոնք այստեղ հիշելու իսկ արժանի չեմ համարումԵվ այս ասելով պատվիրում եմ, որ հին մարդն ամբողջովին դեն նետեք իր բոլոր չար գործերի հետ միասինԱյլ զգաստանալով ամենքդ զգեստավորվեք պարկեշտ, սուրբ, բարեմիտ, հեզ, քաղցր, անոխակալ, խաղաղարար վարքով` հիվանդների ու վշտացածների նկատմամբ ողորմած, տնանկների, աղքատների ու կարոտյալների հանդեպ գթացող, զարդարված ամեն տեսակի արդարությամբ, սիրով, հավատքով, հույսով. կատարյալ սեր ունենալով առ Աստված և դեպի մարդիկ, քանզի բոլոր արդարությունների լրումը սերն է` սուրբ սրտից և անկեղծ հավատքիցՊատվեցեք ձեր հայրերին ու մայրերին. տղամարդիկ, սիրեցեք ձեր կանանց ձեր անձերի նման. և դուք` կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին. միասին երկյուղ ունեցեք Աստծուց, պատվեցեք կիրակի օրըԵրիտասարդներ և կույսեր, սրբություն սիրեցեք, որպեսզի, այս սրբությունն ընդունելով, լուսավորվեք ինչպես լուսափայլ հայելին, երբ արեգակի շողերը ճառագայթում են նրա վրա. և աճելով առաքինությունների մեջ` ապրեք արդարությամբ և չդատապարտվեք ըստ առաքյալի խոսքի, որովհետև արդարև մահտարաժամներն ու անտանելի ցավերի բազում հոգնությունները, բորոտություններն ու մնացած ամեն ինչ անարժան հաղորդությունից են լինումՈրևէ մի կեղծավոր թող ներսում չմնա` կարծիք ստեղծելով դրսում կանգնածների մեջ, թե իբր հաղորդվողներից է, որովհետև անարժանն ու երկմիտն Աստծուց ոչինչ չի ստանում, քանզի Աստված չի փորձվում. մարդկային ամոթը պատճառ մի բերեք, որովհետև այս ամոթը ոչինչ է, այլ ա՛յն է մեծ ամոթ, որը տիեզերական հրապարակի վրա է. այն, որ այժմ թաքցնում ես ինձանից և չես խոստովանում ու ապաշխարում, այնտեղ` մեծ դատավորի առջև հրապարակվելով կբացահայտվի. և այլևս չես կարող թաքցնել քո գործերը, որովհետև քո հոգին քեզ դատախազ կլինիԱրդ, ահա այս բոլորն աննախանձաբար ասացի ձեզ. այսուհետև անպարտ եմ. ձեր արյունը` ձեր գլուխը. քավված եմ ես ձեր արյունից, որ մինչև հիմա ինձ վրա կարՍակայն գիտեմ, որ ձեր մեջ կան ոմանք, որ արհամարհում են ասածներս. ուստի ձեզ ի վկայություն եմ դնում այս խոսքերը, որոնք այսօր բեմի վրա խոսեցի ձեզ. դատաստանի օրը` Քրիստոսի ահավոր բեմի առջև ձեզ դեմ-հանդիման կբերեմ Սուրբ Ավետարանի վկայությամբ. ապա այն ժամանակ այլևս արհամարհողը չի կարող արհամարհել, այլ կշտամբվելով պատուհասակոծ կլինի և կուղարկվի դեպի գեհեն` դեպի հուրն անշեջԱյժմ խոսքիս ավարտումն անեմ, որովհետև խորհրդի մասին ամեն ինչ ասացի ձեզ համառոտ ու պատշաճ կերպովԱրդ, նրանք, ովքեր արժանաբար են հաղորդվում` զարդարված բարի գործերով, Պետրոսի և մյուս սուրբ առաքյալների հետ պսակվում են մեր Աստծուց` Քրիստոսից. և ովքեր ըմբոստությամբ են հաղորդվում, կրկին խաչ են հանում Աստծո Որդուն. և ովքեր լիրբ երեսով ու անարժանությամբ են հաղորդվում, մատնիչ Հուդայի և խաչողների մասն ու բաժինն են ստանում: Ձեր օգուտը դուք գիտեքԱյլ Սուրբ Հոգին, որ սրբերի բնակարան է և ամենայն բարիքների աղբյուր, թող մաքրի ձեր հոգիներն ու մարմինները և փրկական խորհրդի հաղորդությունը թող ձեզ համար մեղքերի թողության վերածի:
Որին Հոր և մեր Տիրոջ` Միածին Որդի Հիսուս Քրիստոսի հետ փառք հավիտյանս. ամեն:

Комментариев нет:

Отправить комментарий